Պատմական նվազագույնից WTI նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 2.21 դոլարի
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչև 2.21 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, գրում է Գազետա.ռու-ն։
Նշենք, որ WTI տեսակի նավթի գինը բորսայում հասել էր մեկ բարելի դիմաց 0 (զրո) դոլարի։ Այսօր նավթի գնի բարձացումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ պատմության մեջ առաջին անգամ ֆյուչերսների գինը հասավ բացասական մակարդակի:
Այսպիսով, WTI նավթի գինը վերադարձել է դրական արժեքի:
Նշենք, որ WTI տեսակի նավթի գնանկումը կապված է պահանջարկի կրճատման և համաշխարհային պաշարների ավելցուկի հետ։ Այս իրավիճակը ստեղծվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին