Մահացել է հայտնի դիվանագետ Ռուբեն Շուգարյանը
«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր սիրելի հայր ու ամուսին դեսպան Ռոբերտ Շուգարյանը։ Փիլիսոփայության դոկտորը մահացել է այսօր առավոտյան Մասաչուսեթ նահանգի Բոստոն քաղաքում անցած շաբաթ տարած ինսուլտից հետո»։ Գույժը հրապարակել են դեսպան Շուգարյանի որդիները։
Կենսագրությունը՝ ըստ Despan.am-ի
Ծննդյան թիվ և վայր՝ հոկտեմբերի 19, 1962թ․, ք․ Մոսկվա
Կրթություն՝ 1980-1985թթ․ սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, ռուսաց լեզու և անգլերեն, անգլիական, ռուս և ամիրիյան գրականություն։
1985-1989թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։
Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։
Աշխատանքային գործունեություն՝
1985-1990թթ․ անգլերենի դասախոս, Երևանի պոլիտեխնիկական համալսարան
1990-1991թթ․ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու
1991-1993թթ․ արտաքին կապերի գծով ՀՀ նախագահի օգնական, մամլո քարտուղար
1993-1999թթ․ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
1999-2005թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2003-2004թթ․ Հայաստանի սլավոնական համալսարանում քաղաքագիտության հրավիրյալ դասախոս
2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)
2008թ-ից հրավիրյալ դասախոս, գիտնական, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ և հարգանքի տուրքեր՝
1999թ․ ծառայության և առաջին դեսպանատան ստեղծման գործում Հայաստանին նվիրվածության համար հատուկ հրաժեշտի հարգանքի տուրք է մատուցվել Վաշինգտոն-Բալթիմոր հայ համայնքի կողմից :
1999թ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հատուկ հրաժեշտի արարողություն հայ-ամերիկյան հարաբերություններում առանձնահատուկ նվաճումների համար:
1995թ. Ամերիկայի հայ ուսանողների ասոցիացիայի կողմից ներկայացված Արթուր Հ. Դադյանի «Ժառանգություն» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր
Այլ գործունեություն՝
1993-1999թթ. Վաշինգտոնի Կոսմոս Ակումբի անդամ
2000-2005թթ. ԱՄՆ-Հայաստան աշխատանքային խմբի անդամ
2004թ-ից Հայաստանի Գիտությունների և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի գիտական խորհրդի անդամ
2000-2005թթ․ Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական խորհրդի անդամ
2004-2005թթ․ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության աշխատանքային խմբի ղեկավար
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, իտալերեն, գերմաներեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան