
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսը մեկնարկել է։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը»,- գրել է Նաղդալյանը։