Ապրիլի 23-ին ժամը 21:00-ին բոլոր լույսերը կմարվեն
«Ապրիլի 23-ի երեկոյան ժամը 21:00-ին ամբողջ Հայաստանում եկեղեցական զանգերի ղողանձների ներքո կմեկնարկեն Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները»,- կառավարության մամուլի կենտրոնում հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածումով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի արարողակարգը: Ըստ բանախոսի այդ պահից բոլոր լույսերը կանջատվեն և մեկ միասնական լույս կվառվի Ծիծեռնակաբերդում:
Աղաջանյանը կոչ արեց, որ քաղաքացիները նունպես անջատեն տան լույսերը և հեռախոսի, կամ մոմի լույսրը վառել պատուհաններից՝ դեպի Ծիծեռնակաբերդ:
«Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեկառնաբերդից՝ Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի իմ սոխակ» երգի կատարման ներքո»,- հայտնեց Աղաջանյանը և ընթերցեց միջոցառումների ցանկը:
«Ապրիլի 24-ի առավոտյան 08:00-ից սկսած քաղքացիները կարող են հաղորդագրություններ ուղարկել 19 15 կարճ համարին՝ Հայաստանից և 007 433191500 հեռախոսահամարին՝ արտասահմանից՝ իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին:
Հաղորդագորություններ ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:
Ապրիլի 24-ին 10:00-ից մեկնարկում են ՀՀ վարչապետի, Նախագահի, ԱԺ նախագահի և Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ: Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:
Հարգանքի տուքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը, 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությանբ:
Ծրագիրը ընդգրկելու է տարբեր ժանրերի՝ դասական և ժողովրդական ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, որը կհաստատվի պարետատան փաստաթղթով և հավելեց, որ մոտքի սահմանափակումները գործելու են արդեն այսօրվանից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան