Արկադի Խաչատրյան. Այսօր ամբողջ աշխարհում լողում է հսկայական քանակությամբ նավթ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիների համար ներկայացրել է այն պատճառները, որոնք նպաստել են նավթի գների կտրուկ անկմանը։
Նավթի բացասական գնի մասին վերլուծությունը ստորև.
«Երեկ, ապրիլի 20-ին, WTI նավթի գինն ընկավ և պատմության մեջ առաջին անգամ դարձավ բացասական:
Իմ շատ ընկերներ հարցնում են՝ դա ի՞նչ է նշանակում, և առհասարակ ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: Ուզում եմ որոշակի տեղեկատվություն տրամադրել այս թեմայով:
1.Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ մնում են տանը, նավթի նկատմամբ պահանջարկ գրեթե չկա, ինչի արդյունքում ձևավորվել է առաջարկի գլոբալ ավելցուկ:
2.Երբ մոտենում է նավթի ֆյուչերսի ժամկետը լրանալու պահը, ներդրողը պետք է ընդունի նավթը՝ համաձայն պայմանագրի կամ վաճառի այն և գնի հաջորդ ամիսների ֆյուչերսը:
3.Խնդիրը նրանում է, որ ներդրողները սկսել էին վաճառել մայիսյան ֆյուչերսները մինչև ժամկետի լրանալը՝ նավթի նկատմամբ պահանջարկի բացակայության պատճառով: Սակայն այս անգամ գործնականում անհնար է եղել գտնել ֆյուչերսի գնորդներ, որոնք կցանկանային ընդունել նավթը: Ամերիկյան ընկերությունները պարզապես տեղ չունեն՝ նավթը պահելու համար:
4.Այս պայմաններում ներդրողներն իրենք էին պատրաստ վճարել մայիսյան ֆյուչերսի գնորդներին ընդհուպ մինչև 40 դոլար մեկ բարելի դիմաց և չէին գտնում էական պահանջարկ:
5.Ներկայումս, երբ նկատվում է նավթի պահեստարանների դեֆիցիտ, սկսել են վարձել տանկերներ, և այսօր ամբողջ աշխարհում լողում է հսկայական քանակությամբ նավթ:
6.Ներդրողները, ուսումնասիրելով համաշխարհային տնտեսության տվյալները, ցավոք սրտի՝ դեռևս չեն տեսնում պահանջարկի վերականգնման էական նշաններ և տնտեսության V-աձև սցենարով վերականգնման էական հիմքեր: Այս պայմաններում, դժվար է հավատալ, որ նույնիսկ նավթի առաջարկի կրճատմանն ուղղված քայլերը կկարողանան փոխհատուցել պահանջարկի անկումը»։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը կանխատեսում է նավթի գների արագ աճ
- Մադուրոն Պուտինին առաջարկել է անցկացնել «ՕՊԵԿ+»-ի հանձնաժողովի նիստ
- Պատմական նվազագույնից WTI նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 2.21 դոլարի
- «ՕՊԵԿ+» հանդիպումից հետո Նիգերիան ակնկալում է նավթի գնի բարձրացում
- OPEC+.10 ժամ տևած վիրտուալ հանդիպման արդյունքում պատմական գործարքին խանգարեց մի երկիր
- «ՕՊԵԿ+» հանդիպումից առաջ նավթի գինը բարձրացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին