Արմեն Թավադյանի դիմումն ընդդեմ Աշոտ Մելիքյանի վարույթ է ընդունվել
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի։
Դատալեքսում հրապարակված տվյալների համաձայն, Թավադյանը պահանջում է, որ Աշոտ Մելիքյանը հերքի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև փոխհատուցի ոչ գույքային վնասը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցադիմումը։ Որոշումն ընդունվել է ապրիլի 10-ին։
Հայցը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ» նստավայր է մուտքագրվել և դատավոր Ա․ Փիլոսյանին հանձնվել ապրիլի 2-ին։
Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, հայցի համար հիմք է հանդիսացել Aravot.am-ի հրապարակումը, որտեղ Աշոտ Մելիքյանն ասել է. «Չեմ կարծում, թե Արմեն Թավադյանին ձերբակալել են TV 5-ը լռեցնելու համար: Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»:
Պաշտպանի խոսքով, իրենք որպես վնասի փոխհատուցում պահանջել են 2 մլն դրամ։
Հայտարարությունը կոմիտեի նախագահն արել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կազմակերպած՝ «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիա ոլորտում» թեմայով
քննարկման ժամանակ, որն անցկացվել է Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին