Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 41 հազար է
Նախորդ մեկ օրվա ընթացքում Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 973 դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբին։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 40, 956 հաստատված դեպք, մահացել է 5998 քաղաքացի, որից 170-ը նախորդ օրվա ընթացքում։
Մարտի 15-ից մինչ օրս հիվանդանոցներից դուրս են գրվել 9002 առողջացած քաղաքացիներ՝ 107-ը նախորդ 24 ժամի ընթացքում։ Ներկայումս հոսպիտալացված է 4976 քաղաքացի, նրանցից 1079-ը վերակենդանացման բաժանմունքում է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին