Բուքերյան մրցանակակրի անունը համավարակի պատճառով ավելի ուշ հայտնի կդառնա
Բուքերյան մրցանակաբաշխությունը (Man Booker International Prize) COVID-19 համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Բուքերյան մրցանակաբաշխության հիմնադրամը։
Հիշեցնենք, որ այս մրցանակը շնորհվում է անգլալեզու ստեղծագործությունների համար։
Դափնեկրի անունը պետք է հայտարարվեր մայիսի 19-ին։ Արարողությունը տեղափոխել են ամառ, իսկ մրցանակի հանձնման արարողությունը՝ անորոշ ժամանակով։ Հիմնադրամում որոշել են, որ ինքնամեկուսացման պայմաններում ոչ բոլոր ցանկացողները կարող են կարդալ ստեղծագործությունները, որոնք ընդգրկվել են կարճ ցուցակում։
Այս տարի միջազգային մրցանակաբաշխության կարճ ցուցակում ընդգրկված են հեղինակներ Գերմանիայից, Արգենտինայից, Իրանից, Մեքսիկայից, Նիդեռլանդներից ու Ճապոնիայից։ Նրանցից 5-ը կին է, մեկը՝ տղամարդ։
Բուքերյան մրցանակը (Booker Prize) անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։ Մինչ 2013 թվականը մրցանակը շնորհվում էր Ազգերի Համագործակցությանանդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին