Իսպանիան դեպի ԵՄ ուղևորությունների սահմանափակումը կերկարաձգի
Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել երրորդ երկրներից դեպի ԵՄ և շենգեն գոտիներ ուղևորությունների սահմանափակումների երկարաձգմանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Սահմանափակումները չեն տարածվում ԵՄ բնակիչների, միջսահմանային աշխատողների, բժշկական անձնակազմի, դիվանագետների, երկարաժամկետ վիզա ունեցողների և այն անձանց վրա, ովքեր կարող են փաստերով ներկայացնել իրենց ուղևորության կարևորությունը:
Մարտի 17-ին Եվրամիության պետությունների ղեկավարները որոշել էին ԵՄ արտաքին սահմանները 30 օրով փակել՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը։
Ըստ վերջին տվյալների, Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 200 հազար դեպք, մահացել է 20, 852 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում առգրավվել են հարյուր հազարավոր խոտանված չինական դիմակներ
- Իսպանիան այսօրվանից թույլ է տալիս մասնակի վերադառնալ աշխատանքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին