«Իրատես». Իշխանությունը «Հայփոստ»-ում տեղավորեց իր մարդուն
«Իրատես» թերթը գրում է.
«Նախորդ համարում՝ «Իշխանությունն այս անգամ էլ «աչքը դրել» է «Հայփոստի» վրա» վերտառությամբ տպագրված մեր լուրը երեկ հաստատվեց։ Խոսքը «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի փոփոխության մասին է։ Երեկ արդեն աշխատողներին է ներկայացվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Հայկ Կարապետյանը։ Վերջինս աշխատել է «Բիլայն» ընկերությունում՝ որպես կոմերցիոն բաժնի ղեկավար։
Ի դեպ, նախօրեին վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ ներկայացվել է ընկերության զարգացման հայեցակարգը, «Հայփոստից» ոչ մի ներկայացուցիչ չի եղել, այսինքն քննարկել են կառույցի զարգացման հեռանկարները՝ առանց նրանց, սա ևս ազդակ է եղել նախկին տնօրենին, որ իշխանության համար ինքն այլևս անցանկալի է։ ՓԲԸ-ի արդեն նախկին տնօրեն Հայկ Ավագյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից։ Սակայն մեկ այլ ուշագրավ դրվագ. տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ըստ մեր տեղեկությունների, տեղի է ունեցել օրենքի խախտմամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան