Բեքարյան. Եթե ԱԳ նախարարը չի հեռանում կամ հեռացվում, կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր արած հայտարարությունից հետո այն կարծիքին է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացակայանը ժամ առաջ պետք է հրաժարական տա։
«ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը (նշելով նաև՝ առաջին փուլերի ակնկալիքը) և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը չի համապատասխանում իրականությանը, ապա սա ուղղակի ցուցիչ է՝ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների լիակատար տապալման, քանի որ ապատեղեկատվական դիվերսիան երբևէ առանց պատճառի չի կազմակերպվում:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա գործ ունենք Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերի տապալման և սեփական հանրությանը հետևողականորեն ստելու հետ:
Երկու դեպքում էլ՝ արտգործնախարարը պետք է հրաժարական տա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Եթե արտգործնախարարը չի հեռանում կամ հեռացվում, դա կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է, դրանից բխող բոլոր հետևանքներով...
Հ.Գ. Լավրովին հարց է տրվել նաև գազի գնի հետ կապված, պատասխանը շատ խոսուն է..»,- ֆեյսբուքյան էջում գրել է Կարեն Բեքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով․ ԼՂ հարցով քննարկվող փաստաթղթերը ենթադրում են կարգավորում՝ հիմնված փուլային մոտեցման վրա
- Ապրիլի 21-ին կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան