Կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չենք քննարկել. Արայիկ Հարությունյան
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չեն քննարկվել, և մամուլում կամ հանրության մեջ այս առթիվ շրջանառվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ քաղաքական հնարավոր համագործակցության տեսլականով խորհրդատվությունների շարքն առաջինը սկսել է Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմամբ:
«Քաղաքական հնարավոր համագործակցության տեսլականով խորհրդատվությունների շարքն այսօր առաջինը սկսել եմ Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմամբ: Իմ երախտագիտությունը հայտնելով կուսակցության և գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին քննարկումների հրավերն ընդունելու համար՝ ծավալել ենք բաց և կառուցողական երկխոսություն: Բարձր գնահատելով Արցախի քաղաքական տարեգրության մեջ ԱԺԿ-ի ունեցած դերակատարությունը՝ ներկայացրել եմ այն օրակարգը, որի շուրջ պատրաստ ենք համագործակցության կամուրջներ կառուցել: Մեր զրույցն ընթացել է միայն ծրագրային հիմնադրույթների շուրջ. ինչպիսին են մեր պատկերացումներն Արցախի զարգացման վերաբերյալ:
Ուզում եմ տեղեկացնել, որ կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չենք քննարկել, և մամուլում կամ հանրության մեջ այս առթիվ շրջանառվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:
Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ քաղաքական քննարկումներն այսքանով չեն ավարտվել, և պայմանավորել ենք հետագայում ևս շարունակել համատեղ խորհրդատվությունները»,- գրել է Ա. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին