Կորոնավիրուսը սպառնում է ոչնչացնել Հայաստանի երազանքները․ Euronews
Կորոնավիրուսը սպառնում է ոչնչացնել Հայաստանի երազանքներն ու հույսերը։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո երկիրը գրանցեց աննախադեպ վերելք՝ տնտեսական աճի առումով առաջ անցնելով իր հարևաններին՝ նավթով հարուստ Ադրբեջանին և Արևմուտքի կողմից աջակցություն ստացող Վրաստանին։
Համաշխարհային բանկի տվյալներով, անցյալ տարի գործարար ակտիվության աճը կազմել է 7,6%, աղքատության մակարդակն իջել է, հայտնվել են տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր, սկսվել են լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր, սփյուքից մարդիկ հայրենիք են վերադարձել։
Նշվում է, որ կարանտինի պայմաններում տնտեսությունը խիստ հարված է ստացել: Որոշ հատվածներում արտադրությունը նվազել է 90%-ով: Երկրի իշխանությունները կանխատեսում էին առնվազն 4,5% աճ այս տարվա համար, սակայն վերանայված կանխատեսումը 0,7% է, և դա հազիվ թե վերջնական տվյալներ լինեն:
Euronews-ին տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունն այժմ անցնում է խիստ փորձություն․ ներքին խնդիրներին գումարվել են կորոնավիրուսի հետ կապված խնդիրները։
«Ամենից շատ տուժել են շինարարությունն ու զբոսաշրջությունը, քանի որ դրանք սերտորեն կապված են տնտեսության այլ ոլորտների հետ»,- ասում է տնտեսագետը:
Նշվում է, որ Երևանն ընդունել է աջակցության մի շարք միջոցառումների փաթեթներ, ներառյալ հարկային արձակուրդները և ձեռնարկություններին ուղղակի օժանդակությունը: Բայց չնայած հաջողություններին, տնտեսությունը դեռևս այնքան ուժեղ չէ, որ կարողանա դիմակայել լայնածավալ ծրագրերին` եվրոպական խոշոր երկրների օրինակով:
Ըստ աղբյուրի, հանրապետությունում կարանտինը ներդրվել է մարտի 16-ին և կտևի առնվազն մինչև մայիսի 14-ը: Երևանը խոստանում է աստիճանաբար թեթևացնել սահմանափակող միջոցները՝ հիմնականում տնտեսության շահերից ելնելով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան