«Հրապարակ». ԱԺ-ում խուճապ էր՝ լուր էր տարածվել, որ վարակման դեպք է գրանցվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին պատգամավորները կորոնավիրուսի թեստեր են հանձնելու։ ԱԺ-ում խուճապ էր՝ լուր էր տարածվել, որ վարակման դեպք է գրանցվել, սակայն ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը հերքեց այդ լուրը՝ պրոֆիլակտիկ թեստավորում է։ Տեղեկություն էինք ստացել նաև, որ ԲՀԿ-ից պոկված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել։
Նա ասաց. «Ես հենց հիմա թոքաբորբ եմ տանում, մոտ 2 շաբաթ առաջ թեստավորվել եմ, հետո երկրորդ անգամ եմ թեստավորվել, օրերս էլ՝ երրորդ։ Թեստերի պատասխանները, մեղմ ասած, չեն համապատասխանում այն ախտանիշներին, որոնք արձանագրել են բժիշկները»։ Թեստերն, ըստ պատգամավորի, բացասական են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին