
ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատել է բանաձև՝ ընդդեմ COVID-19 պատվաստանյութերի շահարկման
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բոլոր անդամ երկրները հաստատել են բանաձև, որով կոչ է արվում կանխել կորոնավիրուսային պատվաստանյութերի վերաբերյալ շահարկումները: Այս մասին գրում է Gazeta-ն:
Փաստաթղթում ասվում է, որ ՄԱԿ-ի համակարգը հիմնականում պատասխանատու է COVID-19-ի տարածումը վերահսկելու գլոբալ ջանքերի համակարգման համար: Կորոնավիրուսի դեմ պայքարում հիմնական դերը տրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան նաև կոչ է անում անդամ երկրներին և այլ պետություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված բացառելու շահարկումների և չարդարացված պաշարների ստեղծման դեպքերը, որոնք կարող են խոչընդոտել անվտանգ, արդյունավետ և մատչելի դեղերի, պատվաստանյութերի, անձնական պաշտպանական սարքավորումների և բժշկական սարքավորումների հասանելիությունը: