Մարուքյան. «Գլորիա»-ի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել
Ի հեճուկս կառավարության խոստման, որ ապրիլի 20-ից տեքստիլը կարող է աշխատել Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են աշխատակիցները արտադրամասից դուրս գալու և բողոքի ցույցի գնալու պահին: 
«Հետաքրքիր է այս մարդկանց ընտանիքներն ինչպե՞ս են գոյատևելու, երբ սոցիալական աջակցությունը նույնպես նրանց շրջանցել է»,-նշել է պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին