Միշել Օբաման հեքիաթ է կարդում
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, որոշել է թողարկել երեխաների համար հեքիաթների ընթերցանության տեսանյութերի շարք։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդպես նա ցանկանում է օգնել ծնողներին ինքնամեկուսացման պայմաններում զբաղեցնել երեխաներին։
Առաջին թողարկումը երեկ է եղել։ Միշել Օբաման կարդում է Ջուլի Դոնալդսոնի հեքիաթներից՝ մկնիկի անտառով ճանապարհորդության մասին:
Միշելը պատրաստվում է հեքիաթներ կարդալ ամեն երկուշաբթի մայիսի 11-ից։
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այլ երեխաներին հնարավորություն տալ սովորել կարդալ և լսել հիանալի պատմություններ, և միևնույն ժամանակ ծնողներին և խնամակալներին տալ անհրաժեշտ ընդմիջում», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին