Նյու-Յորքի բնակիչները դատի են տվել ԱՀԿ-ին
ԱՄՆ շրջաններից Նյու-Յորքն է ամենաշատը տուժել կորոնավիրուսից։ Քաղաքի բնակիչները կոլեկտիվ հայց են ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեմ։ Նրանք մեղադրում են կազմակերպությանը COVID-19- ի հետ կապված իրավիճակում անփութության մեջ:
360tv.ru-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ Նյու-Յորքի բնակիչների հայցում նշվում է՝ ԱՀԿ-ն ժամանակին չի տրամադրել նոր հիվանդության մասին տեղեկատվություն, որը հանգեցրել է բազմաթիվ մահերի:
Ամերիկացիները պահանջել են, որ ԱՀԿ-ն փոխհատուցի վնասը, որը հասցվել է շրջանի 756 հազար տարեց բնակիչներին։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության անզգույշ ցուցումները և բացթողումները հայցվորներին պատճառել է վնաս»,- նշված է հայցվորների փաստաթղթում։
Նյու Յորքի շրջանի բնակիչները մեղադրել են նաև ԱՀԿ-ին, որ չի կարողացել պատշաճ կերպով վերահսկել Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը, մասնավորապես Հուբեյում և Ուհանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք դարձել են համաճարակի օջախներ:
Հարակից հրապարակումներ`
- Նյու Յորքում վերանայել են մահացությունների թիվը, այն աճ է գրանցել
- COVID-19. Նյու Յորքը տագնապի ազդանշան է տալիս
- Կորոնավիրուսը Նյու Յորքում գրեթե երկու հազար մարդու կյանք է խլել. Ինտերֆաքս
- Նյու Յորք. Երբեք չքնող քաղաքը նիրհում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան