«Պեսկարա»-ի նոր մարզահագուստի դիզայնն առաջարկել է 6-ամյա երկրպագուն
«Պեսկարա» իտալական ֆուտբոլային ակումբի նոր մարզահագուստի դիզայնն ընտրվել է՝ հիմնվելով փոքրիկ երկրպագուի առաջարկի վրա, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում տալով ակումբի «Թվիթերի» էջին։
Ավելի վաղ ֆուտբոլային ակումբը մրցույթ էր հայտարարել, և մարդիկ կարող էին առաջարկել մարզահագուստի դիզայնի իրենց տարբերակը։ Ակումբը ստացել է հարյուրավոր տարբերակներ, և ընտրել է 6-ամյա Լուիջի դը Ագոստինոյի առաջարկած դիզայնը։ Այսպիոսվ, ակումբի նոր մարզահագուստի վրա պատկերվել է դելֆին, ալիք և ծիածան:
«Պեսկարա»-ն խաղում է Սերիա Բ-ում, Իտալիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում:
Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցնելու պահին թիմը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին