Ռուսաստանը մինչև մայիսի 31-ը կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները
ՌԴ առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները։
Պլանավորվում է նախաքննական հետազոտությունները կատարել մինչև մայիսի 31-ը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով կորոնավիրուսի մոնիթորինգի կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյասնիկովին։
Վերջինս տեղեկացրել է, որ նախատեսվում է հունիսի մեկին իրականացնել պատվաստանյութի կլինիկական հետազոտությունը։
Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 2,3 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 157 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5642 նոր դեպք
- ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատել է բանաձև՝ ընդդեմ COVID-19 պատվաստանյութերի շահարկման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան