Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտու երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում
Այսօր տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք: ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին