Վրաստանում հնարավոր է երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը
Այսօր լրացավ 1 ամիսը, ինչ Վրաստանի ամբողջ տարածքով հայտարարված է արտակարգ դրություն, որի շրջանակներում երկրում գործում են մի շարք սահմանափակումներ: Արտակարգ դրությունը պաշտոնապես կավարտվի այսօր կեսգիշերին, սակայն Վրաստանի կառավարությունը օրեր առաջ հայտարարել է, որ նախատեսում է այն երկարաձգել մինչև մայիսի 10-ը: Այս մասին գրում է aliq.ge կայքը։
Արտակարգ դրությունը երկարաձգելու համար Վրաստանի վարչապետը պետք է դիմի նախագահին: Վերջինս հրապարակում է դեկրետ, որը ուժի մեջ է մտնում հենց հրապարակվելու պահին: Վերջնական որոշումը երկրի խորհրդարանին է՝ նախագահի դեկրետը պետք է ստանա պատգամավորների կեսից ավելիի աջակցությունը:
Ապրիլի 22-ին խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի արտակարգ դրության երկարաձգման հարցը: Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ այս անգամ, եթե չստանան հստակ պատասխաններ Covid-19-ի դեմ պայքարի և տնտեսական ուղղության գործողությունների ծրագրի վերաբերյալ, չեն աջակցելու արտակարգ դրության երկարաձգմանը:
Ապրիլի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 408: Այստեղից պաշտոնապես բուժված է համարվում 95 քաղաքացի: Վրաստանում կորոնավիրուսից այս պահի դրությամբ մահացել է 4 մարդ: Մասնագետները նշում են, որ առաջիկա 2-3 շաբաթը ծանր է լինելու երկրի համար, քանի որ վարակի տարածման պիկը նախատեսվում է ապրիլի վերջից մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում:
Հարակից հրապարակումներ`
- 1 օրում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 38, Վրաստանում՝ 9 նոր դեպք
- Վրաստանի 6 747 քաղաքացի հայրենիք է վերադարձել
- Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 դեպք,
- Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 385-ի
- Վրաստանի 13 հոգևորական հրաժարվել է Զատկական արարողություն անցկացնելուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան