
Գերմանիան չեղարկեց Օկտոբերֆեստը
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ամեն տարի անցկացվող աշխարհի ամենամեծ Օկտոբերֆեստ ֆոլկսֆեստը՝ գարեջրային, գինու և զբոսաշրջության փառատոնը, որին ողջ աշխարհից մասնակցում են միլիոնավոր զբոսաշրջիկներ, չեղարկվել է։ Այս մասին գրել է Euronews-ը։
Օկտոբերֆեստը նախատեսված էր սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը, սակայն այն պաշտոնյաները չեղարկեցին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Նշենք, որ Գերմանիան, որը երեկվանից թույլ տվեց փոքր խանութների բացումը, արգելել է խոշոր իրադարձությունները մինչև օգոստոսի վերջ: