Տնտեսություն 18:30 21/04/2020 Հայաստան

Տուրիստականներն անորոշության մեջ են, քանի որ պետությունը ոլորտին լուրջ մոտեցում չի ցուցաբերել

Կորոնավիրուսի թողած տնտեսական բացասական հետևանքների մասին խոսելիս վերլուծաբաններն ու տեսաբանները առաջին հերթին մատնանշում են զբոսաշրջության ոլորտում առաջացած խնդիրները։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ տուրիստական ընկերություններ համաճարակի հետևանքով կանգնել են սնանկացման շեմին։

«Կորոնավիրուսի բացասական հետևանքներն ուղղակիորեն և առավելապես կրել է զբոսաշրջության ոլորտը։ Ըստ էության, ոլորտը զրկվել է բոլոր եկամուտներից։ Եթե միայն ներգնա զբոսաշրջության մասին խոսենք, ապա կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի եկամուտները կորցրել ենք»,- ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով, հասկանալու համար, թե ինչ վնասներ է կրել զբոսաշրջության ոլորտը, պետք է դիտարկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշները։

«Նախորդ տարվա առաջին կիսամյակում մենք ունեցել ենք 770 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն, և եթե նվազագույն  հաշվարկով համարենք, որ մեկ վիճակագրական զբոսաշրջիկն իր՝ Հայաստան այցելության ընթացքում միջինում ծախսում է 700-800 դոլար, ապա կտեսնենք, որ այս տարվա առաջին կիսամյակի համար տուրիզմի ոլորտը կորցրել է առնվազն 577, 500  դոլար գումար։ Ու սա այն դեպքում, երբ հաշվի չեն առնում հանգամանքը, որ Հայասանն այս տարի ավելի մեծ տուրիստական հոսքի էր սպասում»,- ներկայացրեց Ապրեսյանը։

Անդրադառնալով արտագնա զբոսաշրջությանը՝ Ապրեսյանը նշեց, որ այդ ոլորտում ևս կորուստները մեծ են։ Տուրիստական օպերատորները բավականին մեծ վնաս են կրել նաև այս ոլորտում. «Վնասներ են կրել նաև հյուրանոցային, հանրային սննդի կետերը, միջոցառումների և փառատոնների կազմակերպիչները, մշակութային օջախները, որոնք հայկական մշակույթն են ներկայացնում զբոսաշրջիկներին, նրանց համար ներկայացումներ պատրաստում։ Այսինքն՝ ոլորտն ամբողջությամբ վնաս է կրել, և կազմակերպություններն այսօր չունեն եկամուտներ, բայց ունեն պարտավորություններ»։

Թեև կառավարությունը աջակցության տարբեր ծրագրեր է ներկայացրել, որոնք որոշակիորեն մեղմում են տնտեսվարողների խնդիրները, այնուամենայնիվ, տուրիստական ոլորտում խնդիրներ կան, որոնք դեռևս լուծում չեն ստացել, տնտեսվարողներն էլ մնացել են անորոշության մեջ։

«Արշավների ակումբ» տուրիստական գործակալության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, իրենց գրասենյակը փակվել է, սակայն որևէ աշխատակից դեռևս աշխատանքից չի ազատվել։ Այնուամենայնիվ, Բաղդիշյանը շեշտեց՝ իրենք էլ չգիտեն՝ ինչ անել, պե՞տք է արդյոք գրասենյակի տարածքը հանձնել, կամ աշխատակիցներին աշխատանքից ազատել։

Տուրիստական գործակալության աշխատակիցներն օգտվել են պետական աջակցության 8-րդ ծրագիրց, սակայն դա, ըստ Բաղդիշյանի, կարճաժամկետ լուծում է. «Աշխատակիցները նվազագույն աշխատավարձի չափով մեկանգամյա աջակցություն են ստացել, բայց մենք դեռ չգիտենք՝ դեռ քանի ամիս է այս իրավիճակը շարունակվելու»։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ներկայումս տարբեր տուրիստական ասոցիցացիաներ բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, և նրանց պահանջները, թեև միանման են, բայց նույնը չեն։ Սակայն, ըստ Բաղդիշյանի, ավելի ցանկալի է, որ ոչ թե ասոցիացիաները, այլ պետական մարմինները  զբաղվեն խնդիրների բարձրաձայնմամբ և լուծման առաջարկներով, քանի որ այս պահին անորոշ իրավիճակ է, և կազմակերպությունների մի մասը կառավարությանն է դիմում, մի մասն էլ՝ այլ գերատեսչությունների։

«Էս ամենինչը պետության բացակայության պատճառով է։ Եթե պետության համապատասխան կառույցները ժամանակին իրենց վրա վերցնեին էս բեռը, և դրանից հետո ոչ թե դանդաղ, այլ շուտափույթ լուծումներ առաջարկեին, ապա այսպես չէր լինի։ Իսկ անորոշությունը սպանում է բիզնեսը։ Եթե պետական կառույցը միջամտեր և մոնիթորինգ իրականացներ՝ հասկանալու, թե ինչ խնդիր ունեն որոլտի բոլոր ներկացացուցիչները, ապա հնարավոր կլիներ ստեղծել փաթեթ, որը ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար բաց և թափանցիկ դարձնելուց հետո, կարող էր ներկայացվել կառավարությանը։ Բայց այսօր պետական ոչ մի մարմին կամ չի զբաղվում  խնդրով, կամ էլ զբաղվում է, բայց ոչ բացահայտ»,- ներկայացրեց Բաղդիշյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության աջակցության երրորդ ծրագրի պահանջներն իրենց ընկերությունը բավարարել է,  վարկային գիծ է բացվել, և երեք ամսվա համար տրամադրվել է չորս անգամ ավելի գումար, քան անհրաժեշտ է ընկերության ծախսերը հոգալու համար, սակայն նաև թույլ չի տրվում,  որ այդ գումարն օգտագործվի բիզնես վարկերի մարման նպատակով։

«Մենք էլ ասում ենք՝ եթե մեզ այդքան գումար է տրամադրվում, ապա ինչո՞ւ հնարավորություն չի տրվում, որ այդ գումարով բիզնես վարկերը մարենք։ Եթե պետությունը հասկանում է, որ էսօր մենք չենք կարող աշխատավարձ տալ, չենք կարող հարկերը վճարել, ապա ինչպե՞ս պետք է մեր բիզնես վարկերը մուծենք, եթե զրոյական շահույթ ունենք։ Վաղը բանկը կգա, մեր գույքը կառգրավվի։ Այսինքն՝ եթե գիտակցում են, որ ընկերությունը միջոցներ չունի իր առաջնային վճարումներն անելու, ապա պետք է բիզնես վարկերը մարելու հնարավորթյուն էլ տան, խոսքը կոնկրետ բիզնես վարկի մասին է»,- շեշտեց Բաղդիշյանը։

Ըստ մեր զրուցակցի, պետության աջակցության ծրագրում բացթողումները շատ են, և ոլորտին պրոֆեսիոնալ մոտեցում չի ցուցաբերվել, «սվաղել», անցել են։

«Մի ամբողջ ոլորտ մտցրել են մյուս ոլորտների մեջ, հաշվի չեն առել ո՛չ սեզոնայնությունը, ո՛չ էլ որոլտի առանձնահատկությունը։ Եթե ավելի լուրջ մոտեցում լիներ, խնդիրները և վեր կհանվեին, և տրամաբանական լուծումներ կստանային»,- եզրափակեց խոսքը Ռուբեն Բաղդիշյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}