Սպանություն Գեղարքունիքի մարզում
2020թ. ապրիլի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը`ժամը 13:00-ի սահմաններում,Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համաքաղաքացու գլխի շրջանին, ինչից վերջինս մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչակա կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Վահան գյուղի բնակիչը ձերբակալվել է`նշված հանցագործությունը առերևույթ կատարելու կասկածանքով:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան