Նեյմարը պատրաստ է կրճատել աշխատավարձերը ՝ հանուն «Բարսելոնա» վերադառնալու
ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ հանուն կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու:
News.ru կայքը, հղում անելով Mundo Deportivo-ին, գրում է, որ Ֆրանսիայում բրազիլացին տարեկան վաստակում է 52 միլիոն եվրո, որի մեջ ընգրկվում է Կատարի բանկի դեսպանի դերի աշխատավարձը։
Իսպանիայի առաջնություն վերադառնալու դեպքում 28-ամյա հարձակվողի համագործակցությունը բանկի հետ կդադարի, որի հետևանքով նա կկորցնի շուրջ 30 միլիոն եվրո։
2017 թվականի օգոստոսին Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Համաձայնագիրը լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները