Քաղաքական 15:27 22/04/2020 Հայաստան

Թուրքագետ. Վերջին տարում ավելի շատ տեսանելի է նախկինում արվածի հիման վրա շարունակվող պրոցեսը

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ևս մեկ անգամ իր հարգանքի տուրքն է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Panorama.am-ը զրուցել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ։ 

Panorama.am-Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս եք գնահատում Հայոց ցեղասպանության  միջազգային  ճանաչման, դատապարտման, խնդրի բարձրացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների՝ վերջին տարվա ընթացքում արած քայլերը։

Ռ.Մելքոնյան-Նախորդ տարիներին Հայաստանի կողմից արվել են լրջագույն քայլեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ։ Այդ քայլերը ոչ միայն կրել են այսրոպեական բնույթ, այլև խորքային, կոնցեպտուալ բնույթ, ուստի այդ հիմքերը, որի վրա այդ ամենը կառուցվել է, թույլ են տվել հետագայում ևս համապատասխան քայլեր արվեն կամ իներցիայով այդ քայլերը շարունակվեն։ Կարծում եմ՝ վերջին տարում ավելի շատ տեսանելի է նախկինում արվածի հիման վրա շարունակվող պրոցեսը, այսինքն իներցիան և շատ նոր երևույթներ, նոր խոշոր քայլեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ուղղությամբ ինձ համար գոնե տեսանելի չեն։

Վերջին զարգացումներից պետք է, իհարկե, առանձնացնել ԱՄՆ Կոնգրեսի, Ներկայացուցիչների պալատի, Սենատի կողմից ընդունված բանաձևերը, որոնք, իմ կարծիքով, նաև երկու այլ պատճառ ունեին. առաջին՝ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, որոնց համապատկերում նաև պետք է տեղավորենք այդ բանաձևերի ընդունումը, երկրորդ՝ սփյուռքի մեր համապատասխան կառույցների՝ Հայ դատի գրասենյակ և այլն, իրականացրած գործուն քայլերն այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ այլ լուրջ, առանձնահատուկ իրադարձությունները գոնե ես չեմ կարող առանձնացնել։ Իսկ մեր պաշտոնական հռետորաբանությունը չի փոխվել։ Իհարկե, կարելի է  ասել մի քիչ ակտիվության պակաս կա, բայց պաշտոնական հռետորաբանության մեջ էական փոփոխություններ չկան, այսինքն ենթադրում եմ, որ Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է  մնալ մեր պետության արտաքին քաղաքականության առանցքում, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը նույնպես մենք շարունակում ենք չկապել Հայոց ցեղասպանության հետ, այսինքն կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների։ Բայց նաև չեմ կարող չնկատել, որ վերջին շրջանում հատկապես արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարություններն ավելի հերթապահ բնույթ են կրում, երբեմն նաև ակնհայտ կրկնություններ։

Panorama.am-Նշեցիք՝ «վերջին տարում ավելի շատ տեսանելի է նախկինում արվածի հիման վրա շարունավող պրոցեսը, այսինքն իներցիան»,  կարծում եք՝ կայի՞ն  այնպիսի քայլեր, որոնք պետք է արվեին ու չեն արվել։

Ռ.Մելքոնյան-Նախորդ ասելով նկատի ունեմ այն կարևոր, տեսական հիմքերը, որոնք նախկին փուլում դրվել են։ Ամենակարևորն արձանագրենք, որ Հայոց ցեղասպանության խնդիրը չի կարող ունենալ կուսակցական, քաղաքական պատկանելիություն, այսինքն այն, ինչ արվել են նախորդ իշխանությունների օրոք, կապ չունի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, այդ լավ ձեռքբերումները մենք պետք է շարունակենեք ամրապնդել, դրանց հիման վրա նոր ձեռքբերումներ ունենանք, իսկ նախկինում, հիմա արված բացթողումները պետք է աշխատենք  չեզոքացնել։
Նկատի ունեմ՝ նախկին լավ հիմքերը թույլ են տալիս ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն վարել, բայց այդ ակտիվությունն ու նախաձեռնողականությունը չեմ տեսնում, դրա համար, կարծում եմ, իներցիոն պրոցես է, այսինքն նախկին հիմքի վրա զարգացումները շարունակվում են։

Panorama.am-Ի՞նչ եք կարծում՝ նոր ճանաչումներ կլինեն։

Ռ.Մելքոնյան- Չի կարելի բացառել։ Ուղղակի հարցը պետք է դիտարել  ըստ մեր առաջնահերթությունների. արդյո՞ք մեզ համար առաջնահերթ է ևս մի քանի երկրի կողմից ճանաչումը, թե մեզ համար կարևոր են նաև խնդրի այլ բաղադրիչներ։ Աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիան հստակ ցույց է տալիս իր քաղաքական առաջնահերթությունները, հումանիզմի մոտեցումները։  Ենթադրում եմ՝ դա կստիպի այլ պետություններին ևս մեկ անգամ վերախմբագրել  իրենց մոտեցումները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Ուղղակի հարց է՝ դրանում Հայաստանն ի՞նչ մասնակցություն ունի, արդյո՞ք ինքնաբերաբար տեղի ունեցող պրոցես է, թե՞ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի դրանում։ Հույս ունենանք, որ այդ քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության հետ կապված Հայաստանի  քաղաքականությունն ավելի նոր նրբերանգներ, ավելի ակտիվություն կփորձի ներդնել։

Panorama.am –Պարոն Մելքոնյան, Հայոց ցեղասպանության տարելիցներից առաջ միշտ նույն հարցն է հնչում՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահը կարտասանի Հայոց ցեղասպանության բառը, ի՞նչ եք կարծում, այս տարի կարտասանի, թե՞ ոչ, հաշվի առնելով նաև ԱՄՆ Կոնգրեսի, Սենատի բանաձևերը։

Ռ.Մելքոնյան-Սենատի բանաձևում շատ հետաքրքիր ձևակերպումներ կային նաև կրթական ոլորտում  ցեղասպանության խնդրի ներդրման հարցում։ Կարծում եմ՝ Հայաստանը, օրինակ, կարող է որոշ քայլեր անել, որպեսզի տարբեր երկրների կրթական համակարգում Հայոց ցեղասպանության խնդիրն այլ կարգավիճակ ստանա դասվանդման և այլնի հետ կապված։ 
Ինչ վերաբերում «Ցեղասպանություն» բառն ասելուն, իհարկե, այդ բառն ունի  կարևոր իրավական նշանակություն, բայց չեմ կարծում ԱՄՆ ներկայիս նախագահ Թրամփը, որն ունի բիզնեսմենի հոգեբանություն, կասի այդ բառը։ Նա հակաթուրքական իր կամ պետության մոտեցումներն այլ ձևաչափով կարտահայտի։ Բայց, ամեն դեպքում, չեմ ուզում կենտրոնանալ բառի վրա, որովհետև մեզ հերթական անգամ տանելու է բարոյական հաղթանակի և վերջ։ Պետք է վաղուց վարժված լինենք իրական հաղթանակներ տոնել, ոչ թե բարոյական։

Panorama.am-Իսկ ո՞րն եք համարում իրական հաղթանակ, հաջողություն։

Ռ.Մելքոնյան- Իրական հաղթանակ, հաջողություն կամ լուրջ փաստաթուղթ  կարող եմ համարել Ռուսաստանի Պետական  Դումայի  կողմից ընդունված փաստաթուղթը, որով ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Ձևակերպումը հետևյալն է՝ «... Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում և  Արևմտյան Հայաստանում»։ Միակ փաստաթուղթն է, որտեղ կա և Հայոց ցեղասպանության եզրույթը, և Արևմտյան Հայաստան եզրույթը։  Իրական հաջողություն կարող եմ համարել Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ոչ միայն ճանաչումը, այլև մյուս քայլերը՝ հանրայնացում, պատարագ, որն էլի մեր դիվանագիտության հաղթանակներից է,  և, չեմ կարծում, որ այդ հաղթանակը մենք պետք է անտեսենեք կամ կապենք ինչ-որ ժամանակաշրջանի և գործող անձանց հետ։

Բազմաթիվ այլ օրինակներ կարող եմ բերել, բայց, ցավոք, դրանք անցյալում են, պետք է ձգտենք նոր, շոշափելի, իրական հաջողություների։ Եթե օրինակ, կրթական համակարգում Հայոց  ցեղասպանության դասավանդումը տարբեր երկրներում ունենա լուրջ կարգավիճակ և սերունդներ դաստիարակվեն այն գիտակցմամբ, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի իրականություն է և հանցագործություն, նույնպես կարող եմ համարել հաջողություններից մեկը։

Panorama.am-Շնորհակալություն հարցազրույցի համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}