Վարդենիս մուտքն ու ելքը բաց կլինի կաթ մթերողների ու մի քանի ընկերությունների աշխատակիցների համար
Գեղարքունիքի Վարդենիս համայնքում մուտք ու ելքի սահմանափակումների վերաբերյալ որոշման մեջ պարետի նոր որոշմամբ փոփոխություններ են իրականացվել։
Սահմանափակումները չեն տարածվի բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ու «Գեոպրոմայնինգ գոլդ»
ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի, «Էկոկաթ» ընկերության աշխատակիցների և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ–ի կաթի մթերման կետ կաթ մթերողների տեղաշարժի, Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վրա։
Իհարկե նրանք, պետք է ցույց տան կամ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք կամ էլ մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված ձևանմուշ։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում կորոնավիրուսով վարակված է 47 քաղաքացի
- Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին