Վրաստանում մեքենաների տեղաշարժի արգելքը երկարաձգվել է
Վրաստանում մեքենաների երթևեկության վերաբերյալ սահմանափակումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ՝ մինչև ապրիլի 27-ը, այսինքն` մեքենաներով հնարավոր կլինի երթևեկել ապրիլի 27-ից: Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին, գրում է aliq.ge-ն։
Չիքովանիի խոսքով, ինչպես նախորդ օրերին, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նույնպես կգործեն բացառություններ:
Վարչապետի խորհրդականը նշել է նաև, որ ապրիլի 27-ից որոշ սահմանափակումներ կվերացվեն՝ այդ թվում տեղաշարժին վերաբերող:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին