Տնտեսություն 18:30 22/04/2020 Հայաստան

«Ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում մենք կդառնանք գյուղմթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը»

Կորոնավիրուսի  համավարակի տարածման ֆոնին կա մտավախություն, որ Հայաստանը կարող է կանգնել պարենային խնդրի առաջ։ Այդ է պատճառը, որ իշխանությունների կողմից հնչում են գյուղատնտեսությանը զարկ տալու և գյուղմթերքի առումով ինքնաբավ երկիր դառնալու կոչեր։

Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի աշնանը առաջին անհրաժեշտության մթերքի դեֆիցիտ չլինի, իսկ գյուղացին էլ չկանգնի մթերման խնդրի առաջ։ Այս և այլ հարեցրի շուրջ Panorama.am-ը զրուցել է գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։

Վերջինիս խոսքով, ոլորտի ամենաառաջնային խնդիրը գյուղատնտեսական շուկայի կարգավորումն է, որովհետև մեզ մոտ այն շատ տարերայնորեն է կարգավորվում։ Եվ քանի որ երկրի շուկան փոքր է, արտադրողներն էլ միմյանց ճանաչում են, երբեմն շատ չհիմնավորված գներ են առաջանում։

«Օրինակ, հենց այս պանդեմիայի ժամանակ մի պահ ցորենի գինը հասավ մինչև 250 դրամի, ու եթե հանկարծ ներմուծում չլիներ, ալյուրի մեկ պարկի գինը կհասներ մինչև 20 հազար դրամի»,- ասաց Մնացականյանը։

Նրա կարծիքով, երբ շուկան կարգավորվի, և լոգիստիկ կազմակերպություններ լինեն, որոնք գյուղացիներից կմթերեն ապրանքը և կտեղաբաշխեն շուկայում, այդ ժամանակ շուկան ավելի ճկուն կլինի ու ավելի լավ կարձագանքի իրավիճակին։ Այդ դեպքում, օրինակ՝ վարունգի ավելացուկ չի լինի, քանի որ լոգիստիկ կազմակերպությունը գյուղացուց կոնկրետ քանակով վարունգ կուզի, և մթերքի գերարտադրություն չի լինի։

Իսկ այս պահին գյուղացին չգիտի՝ ինչ և ինչքան արտադրել, որ ոչ մթերքի ավելցուկ լինի, ոչ էլ դեֆիցիտ առաջանա։

«Սխտորի օրինակով եթե վերցնենք, ապա այն 2-3 տարի 3000 դրամով էր վաճառվում, հետո գերարտադրություն եղավ, բոլորը սկսեցին սխտոր աճեցնել, գինն իջավ մինչև 400 դրամ, հետո նորից դեֆիցիտ եղավ։ Ու շատ գյուղմթերքների  դեպքում էս ցիկլը կա՝ կարդիոգրամայի աշխատանքի նման բարձրանում-իջնում է։ Իսկ դա խանգարում է արտահանման գործընթացին, քանի որ արտահանողը երբ տեսնում է՝ մթերքն էժան է, պայմանագրեր է կնքում, մի քանի մեքենա մթերք տանելուց հետո ապրանքի գինը կտրուկ  բարձրանում է, ինչը ձեռնտու չէ արտահանողի համար»,- ներկայացրեց Մնացականյանը։

Դիտարկմանը, որ հաճախ են կարծիքներ հնչում, թե պետությունը պետք է պայմանագիր կնքի գյուղացիական տնտեսությունների հետ՝ երաշխավորելով, որ պատրաստ է գնել արտադրանքը, Մնացականյանն արձագանքեց՝ դա ամենամեծ սխալը կլինի, երբ կառավարությունը փորձի գյուղմթերք գնել գյուղացիներից։

«Դա կլինի երկրի գյուղատնտեսության լճացման առաջին քայլերից մեկը։ Պատկերացրեք, եթե գյուղացին վստահ լինի, որ ինչ աճեցրեց, կառավարությունն իրենից գնելու է, դա ապրանքի որակ չի ապահովի, մրցունակությունն էլ բավականին կընկնի, և հետագայում արտահանման մասին խոսք լինել չի կարող։ Բացի այդ շատ արտադրանքների մասով գերարտադրություն կլինի, պետությունը այդ անպետք ապրանքի համար գումար կտա։ Իսկ հետագայում դա կհանգեցնի գյուղատնտեսության ճահճացման։ Այլ բան է, եթե սննդամթերքի պետական պահուստում ցորենի որոշակի պաշար անընդհատ թարմացվի։ Բայց այլ պարտավորություն՝ գյուղմթերքը գնելու համար, պետությունը չպետք է ստանձնի, դա կլինի ազատ մրցակցության ոչնչացում»,- շեշտեց Մնացականյանը։

Հարցին՝ որքանո՞վ է համավարակը ազդել գյուղատնտեսական աշխատանքների վրա, Մնացականյանը պատասխանեց՝ հատիկաընդեղենի մշակումն անցած տարիների համեմատ ավելացել է։

«Այնքան մարդիկ կան, որ նախորդ տարիներին ոչինչ չէին մշակում, բայց այս տարի փորձել են ցանք անել, և գարնանացանի ծավալները, օրինակ՝ Կոտայքի մարզում և Արցախում, ավելացել են։ Հայաստանը մինչև 300 հազար տոննա հացահատիկ է ներմուծում, և եթե մեզ մոտ շատ արտադրվի, ապա մթերքի ավելցուկի խնդիր չենք ունենա։ Օրինակ՝ այժմ հարևան Իրանը հատիկաընդեղենի դեֆիցիտ ունի, իսկ մենք ոչ մի խնդիր չենք ունենալու։ Մեզ մոտ սիսեռ և ոսպ գրեթե չի արտադրվում, եթե դա արտադրվի, ապա տեղական շուկայում հանգիստ կիրացվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, Հայասանը կարող է ինքնաբավ դառնալ նաև կարտոֆիլի առումով։ Օրինակ, նախորդ տարի 4000 տոննայից ավելի կարտոֆիլ է ներմուծվել, և եթե այս տարի կարտոֆիլի ցանքի ծավալները մեծանան, ապա կարող ենք այդ առումով ինքնաբավ դառնալ.

«Արդեն քանի ամիս է շուկայում տեղական գազար գոյություն չունի, ներմուծում ենք։ Ու գյուղատնտեսներն ինչքան աճեցնեն, այդքան կսպառվի։ Նույնը սոխի մասին է, քանի որ տեղական արտադրանք չկա։ Բացը շատ է, ու որքան արտադրենք, ավելցուկ չի լինի»։

Հայաստանում գյուղատնտեսական նշանակության 450 հազար հեկտար հող կա, որից օգտագործվում է ընդամենը 250 հազար հեկտարը։ Այսինքն՝ 200 հազար հեկտար հող ազատ է, և հնարավոր է մշակել։ Դրա համար, ըստ Մնացականյանի, նախ պետք է տարանջատում արվի՝ այդ հողերի որ մասն է անջրդի, որ մասը՝ ջրովի, որտեղ ինչ մշակաբույս է պետք աճեցնել, որ առավելագույն արդյունք լինի։

«Գյուղացի-պետություն համագործակցությամբ և պետության ճիշտ ուղղորդմամբ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի»,- շեշտեց Մնացականյանը։

Ըստ նրա, ամբողջ աշխարհն այսօր գնում է ցածր ինքնարժեքի, և եթե մեր պետությունը  չգնա ինքնարժեքի իջեցման, չօգնի գյուղացուն, ապա գյուղատնտեսական ոլորտը չի զարգանա։ Իսկ ինքնարժեքի իջեցման համար առաջին հերթին պետք է զոնավորում արվի, որպեսզի հասկացվի՝ որ գոտում ինչ աճեցնել, որ արդյունքն էլ ավելի լավը լինի.

«Դրանից հետո արդեն  պետք է մշակաբույսերի տեղայնացման գործընթաց սկսվի՝ սելեկցիոն կայանների և սերմնաբուծարանների միջոցով,  որպեսզի մենք ստանանք տեղանքին հարմարեցված սորտեր։ Մենք ունենք գյուղատնտեսության համար շատ լավ տեղանք, շատ լավ հողեր, շատ լավ կլիմա և մեծ քանակությամբ ջրեր։ Մեզ պետք է ընդամենը ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործել։ Այդ դեպքում մենք կդառնանք գյուղմթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:49
Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի անունով։ Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի...
Աղբյուր` Panorama.am
17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am
16:56
ՔԿ նախագահն ՌԴ դեսպանին հիշեցրել է դեռևս չկատարված քննչական պահանջների մասին
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՔԿ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Օկամպո. Ալիևի ցուցադրական դատավարությունները կրկնում են ընդդիմությանը ճնշելու Ստալինի մարտավարությունը
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերակենդանացրել է Իոսիֆ Ստալինի ամենասարսափելի գործիքներից մեկը՝ ցուցադրական դատավարությունը: Ճիշտ այնպես,...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 17-ին, ժամը 14։08-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:57
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվեց տնային կալանք. «Գնամ Եռաբլուր, ի՞նչ ասեմ որդուս...հորդ դատեցին»
Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝...
Աղբյուր` Panorama.am
15:56
Այսօր իմ եղբայրն էլ Բաքվի բանտերում է, նրանք մեկ մարդու մեղքով են զոհ դարձել. Արցախցի
«Մեր ռազմագերիները, որոնք այսօրվա վիճակում գտնվում են Ադրբեջանի բանտում, մեր անտարբերության, անբավարար աշխատանքներ իրականացնելու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
15:39
Նուբեր Աֆեյան. Պետք է անենք հնարավորը՝ խուսափելու գրոտեսկային անարդարությունից
Հայ հայտնի գործարար, բարեգործ, Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ընկեր Նուբար Աֆեյանը X-ի իր էջում հրապարակել է Վարդանյանի ուղերձն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
15:32
Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա. ՊԵԿ
Երևանի մաքսային սպասարկման սրահում հունվարի 18-ից ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով
Աղբյուր` Panorama.am
15:25
«Մանչեսթեր Սիթին» 9,5 տարով երկարաձգել է պայմանագիրը Հոլանդի հետ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը մինչև 2034 թվականը երկարաձգելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:18
Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով որոշ փողոցներ փակ կլինեն
2025թ.  հունվարի 18-ին՝ ժ. 10:00 - 14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց...
Աղբյուր` Panorama.am
15:16
Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ կանցկացվեն, որին կմասնակցի Ադրբեջանը, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում կլինի
Ապրիլի 28-ից մայիսի 8-ը Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում, Վրաստանի և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Վարդանյանի դեմ մեկնարկող ապօրինի դատավարությունն ադրբեջանական քաղաքական և քարոզչական առաջնահերթություններից է. Տիգրան Աբրահամյան
Բաքվի դատարանում այսօր մեկնարկելու է կեղծիքի և հորինված «փաստ»-երի վրա հիմնված դատական նիստն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի։ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:41
Արմինե Օհանյան. Ինչքա՜ն պետք է քինախնդիր ու քննադատությունը չհանդուրժող լինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը չշնորհավորի
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանավորի մեծամտությունն ու լկտիությունն ամենանողկալի, ամենազայրացնող բանն...
Աղբյուր` Panorama.am
14:40
Արտահիվանդանոցային թոքաբորբը հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային...
Աղբյուր` Panorama.am
14:31
Արտակարգ դեպք Գարեգին Հովսեփյան փողոցում․ կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 17-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան...
Աղբյուր` Panorama.am
14:22
Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Հայրենիք ողջ վերադառնալու համար Բաքվում գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ, որևէ մեկը չի կարող թիրախավորել նրանց. Բեգլարյան
«Այսօր և առաջիկա օրերին Բաքվում կայանալու են Արցախի 8 ռազմաքաղաքական ղեկավարության, 2023-ին գերեվարված 7 ռազմագերիների, 1 քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
13:56
Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան
«Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում մենք առաջնայի պարտավարություն ունենք»,- ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Թբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնություններ
Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին Բաքվում տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ի՞նչ արժեք ունի քո իշխանությունը, երբ այն քո ազգի ու պետության շահերը չի պաշտպանում. Տարոն Սիմոնյան
Հայտնի իրավաբան, ԱԺ նախկին  պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Միջազգային քաղաքականությունից մինչև միջանձնային...
Աղբյուր` Panorama.am
13:15
Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն այս ամենն իրականացնում է ՄԱԿ-ի քաջալերող լռության ներքո
«ՄԱԿ-ն այստեղ ունի հստակ պարտավորություններ։ Ես այստեղ գտնվող մարդկանց անունից պահանջում եմ հստակ գործողություններ, իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:55
Պետք է ստիպենք, պահանջենք ՀՀ իշխանություններին տեղներից շարժվել և առավելագույնը կատարել մեր պատանդներին վերադարձնելու համար. Բեգլարյան
«Մեր հայ պատանդները Բավքում են մեզ համար»,- լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ...
Աղբյուր` Panorama.am
12:49
Հունվարի 17-20-ը սպասվում է քամու ուժգնացում
Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}