1.5 մլն դրամից ավելի հարկային պարտավորության դեպքում տնտեսվարողի գույքի վրա արգելանք կդրվի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օերնքի նախագիծը։
Օրենքի նախագծին կողմ էր քվեարկել 107 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ըստ օրենքի՝ հարկային պարտավորությունների չկատարման համար նախատեսված տույժերը կրկնակի կնվազեցվեն՝ 0.0075%-ից հասնելով 0.004%-ի։ Բացի այդ, 500 հազար դրամի փոխարեն 1.5 մլն դրամից ավելի հարկային պարտավորության դեպքում միայն տնտեսվարողի գույքի վրա արգելանք կդրվի։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնվել ենք «Տիտանիկ» նավի երաժիշտների դերում, նավը խորտակվում է, մենք նվագում ենք. Բագրատյան
- Առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման համար նախատեսված տույժերը կրկնակի նվազեցնել