IATA. Ավիափոխադրումների շուկայի վերականգնումը երկարատև կլինի
Ավիափոխադրումների ծավալի վերականգնումը երկար ժամանակ կպահանջի։ Եվրանյուզի հաղորդմամբ, IATA-ի՝ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի գնահատմամբ, այս տարի ուղևորափոխադրումներից եկամուտները կնվազեն 314 միլիարդ դոլարով։
Նախ կբացվի ներքին շուկան, բայց պահանջարկն անմիջապես չի վերադառնա։ Ասոցիացիայի կողմից անցկացված հարցման համաձայն, տասնմեկ երկրներում, ներառյալ Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում, ուղևորների 40 տոկոսը նախատեսում է կատարել իրենց առաջին թռիչքը ոչ շուտ, քան վեց ամիս անց:
Ամբողջ աշխարհում ներքին ավիափոխադրումների ծավալն ընդհանուր առմամբ նվազել է 70 տոկոսով, և ընկերություններն առաջին հերթին պետք է վերականգնեն հաճախորդների վստահությունը։
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան հայտարարել է, որ ավիացիոն ոլորտին անհրաժեշտ է հրատապ ֆինանսական օգնություն, և այս ոլորտին առնչվող 25 միլիոն աշխատատեղ վտանգված է։
Հարակից հրապարակումներ`
- «Աերոֆլոտ»-ը մինչև օգոստոս դադարեցրել է տոմսերի վաճառքը միջազգային բոլոր չվերթներում
- «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները
- COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ
- Վրաստանում վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները, կկատարվեն միայն հատուկ չվերթներ
- Ռևազյան. Օդային սահմանը փակելը կարող է խնդիրը լրջացնի
- «Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը
- «Արմենիա». Չեղարկվում են Երևան-Լիոն -Երևան չվերթները
- «Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը