Քաղաքական 10:21 22/04/2020 Աշխարհում

Մամուլի ազատությունն աշխարհում. Հայաստանը 180 երկրների շարքում 61-րդն է

«Մամուլի ազատությունն աշխարհում. 2020 թվական»-ի զեկույցը, ըստ Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպության, կանխատեսում է, որ եկող տասնամյակը լինելու է լրագրության ապագայի համար որոշիչ, երբ նոր կորանավիրուսը լրացնում է աշխարհում առկա մյուս ճգնաժամերին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Այսօր հստակ կապ է նկատվում մամուլի ազատությունը ճնշելու և կորոնավիրուսի դեմ իրագործվող գործողությունների միջև, երբ մի շարք երկրներում մեծ գրաքննության է ենթարկվում վիրուսի հետ կապված տեղեկատվությունը, երբ համաճարակի շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենց երկրներից հեռացնում են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Նույնիսկ Եվրոպայում, մասնավորապես, Հունգարիայում ընդունվում է օրենք, ըստ որի, մինչև հինգ տարվա ազատազրկման կարող են ենթարկվել կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ մեղադրվողները:

Մամուլի ազատությունը գնահատելիս` հաշվի է առնվում բազմակարծությունը, մամուլի անկախությունը, լրատվամիջոցներին տրված հնարավորությունները և ինքնագրաքննության աստիճանը, թափանցիկությունը և այն ենթակառույցների որակը, որով ապահովվում է նորությունների ու տեղեկատվության թողարկումը:

Ըստ մայրցամաքների, Եվրոպան շարունակում է համարվել ամեանմատչելի վայրը լրատվության ազատության հարցում, չնայած Եվրամիության անդամ որոշ երկրներում և Բալկաններում առկա ճնշումներին: Եվրոպային հետևում են Հյուսիսային, Կենտրոնական ու հարավամերիկյան երկրները:

Հայաստանում ԶԼՄ-ների բազմությունը, ըստ զեկույցի, մեծացել է, սակայն թավշյա հեղափոխությունից հետո կառավարությանը դեռևս չի հաջողվել նվազեցնել մամուլի բևեռացումը: Հեռուստատեսային ալիքների խմբագրական քաղաքականությունը համապատասխանում է դրանց սեփականատերերի շահերին: Լրագրողական անկախությունն ու մամուլի թափանցիկությունը դեռևս շատ հեռու են իրականություն լինելուց:

Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպության ամենամյա զեկույցում նշվում է, որ Հայաստանում մտահոգիչ հանգամանք է ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների մասնակցության փաստը: Սակայն հետաքննող լրագրությունը երկրում ծաղկում է ինտերնետում, որը մեծ դեր է կատարում կոռուպցիայի դեմ պայքարում:

Ազատությունների վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին ասում է, որ իր կարծիքով, Հայաստանի կառավարությունը շատ լավ աշխատանք է կատարել:

«Եղել է թափանցիկ, հաղորդակցվել է հանրության հետ, ներկայացրել է իրավիճակը: Երբ սկզբում արտակարգ դրություն էր հայտարարվել, առկա էին մի շարք իրոք խիստ միջոցներ լրատվամիջոցների նկատմամբ, սակայն, կարծում եմ խրախուսելի է այն, որ եղել է երկխոսություն, եղել են քաղաքացիական հասարակության խմբեր: Ինձ համար ժողովրդավարության լավ, առողջ վիճակի վկայություն է, երբ կառավարությունն արձագանքում է հանրության մտահոգություններին»,- ասել է դեսպանը:

Հարևան Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևը «անկոտրում պատերազմ» է մղում ընդդեմ իր քննադատների, ասված է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում, որը նաև դատապարտում է անկախ լրագրողների ու բլոգերների բանտարկության փաստերը, լրագրողներ, որոնք հաճախ ենթարկվում են սպառնալիքների ու շանտաժի:

«Այստեղ արգելափակվել են անկախ գլխավոր լրատվամիջոցների կայքերը: Իսկ արտաքսյալ վիճակում գտնվող լրագրողներին լռեցնելու համար իշխանությունները սպառնալիքներով են հանդես գալիս նրանց ընտանիքների անդամաների դեմ: Այս երկրի իշխանությունները լրագրողների դեմ այս պայքարում անցնում են նույնիսկ իրենց երկրի սահմանները, լրագրողներին ձերբակալում Վրաստանում և Ուկրաինայում, դատական գործեր հարուցում ընդդեմ Ֆրանսիայում գործող լրագրողների»,-ասվում է զեկույցում:

Վրաստանում մամուլը բազմակարծիք է, սակայն նաև` շատ բևեռացված: Վերջին տարիներին ընդունված բարեփոխումները դրական ազդեցություն գործել են թափանցիկության առումով, սակայն սեփականատերերը դեռևս իրենց վերջնական խոսքն ունեն բովանդակության առումով:

Ոստիկանական բռնություններն ընդդեմ լրագրողների դարձել են ավելի հազվադեպ, սակայն դրանք շարունակում են իրենց գոյությունը և զուգակցվում սպառնալիքների հետ: Այստեղ դեռևս չի ստացվել այն հարցի պատասխանը, թե ինչ հանգամանքներում 2017 թվականին առևանգվեց ու Ադրբեջանի իշխանություններին հանձնվեց ադրբեջանցի այլախոհ լրագրող Աֆգան Մուխթարլին:

Հայաստանի մյուս հարևան Իրանը համարվում է աշխարհում մամուլի նկատմամբ ամենախիստ ճնշամիջոցները կիրառող երկրների շարքում: Անցած քառասուն տարիների ընթացքում այստեղ ձերբակալվել է առնվազն 860 լրագրող, երկիր, որն ըստ զեկույցի, մեծ վերահսկողություն է սահմանել լրատվության բնագավառի վրա: Իրանում անկախ լրատվամիջոցների նկատմամբ ուժեղ ճնշումների արդյունքում աճել է սոցիալական լրատամիջոցներում անհատ լրագրողների թիվը, որոնք այստեղ են պայքար ծավալում հանուն անկախ տեղեկատվություն տարածելու:

2016 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայում նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է «վհուկաորսը մամուլի ասպարեզում», ասված է «Մամուլի ազատությունն աշխարհում. 2020» զեկույցի մեջ, ըստ որի մամուլի բազմակարծությունից այստեղ գրեթե ոչինչ չի մնացել: Թուրքիան, ըստ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության, աշխարհում արհեստավարժ լրագրողներ ամենաշատը բանտարկող երկիրն է:

Այստեղ մինչև դատավարությունը լրագրողներին կալանքի տակ մեկ տարի պահելու հանգամանքը սովորական երևույթ է դարձել, երկիր, որտեղ լրագրողների նկատմամբ կայացվում են երկարաժամկետ պատիժներ, նույնիսկ ցմահ ազատազրկման մասին դատավճիռներ: Այստեղ փակվել են մամլո տասնյակ գործակալություններ, իսկ առցանց գրաքննությունը հասել է աննախադեպ մակարդակի: Թուրքիայում իշխանությունները փորձում են վերահսկողության տակ առնել նաև առցանց տեսագրությունները:

Ռուսաստանում գործում են օրենքներ, որոնք արգելափակում են նույնիսկ ինտերնետը: Անկախ լրատվամիջոցներից շատերն իրենց վրա իրագործված ճնշումների արդյունքում հայտնվել են վերահսկողության տակ կամ` դադարել գոյություն ունենալուց:

Արտահաստիքային լրագրողներն այստեղ կանգնած են «օտար գործակալ» որակվելու վտանգի առջև, պիտակ, որը տրվել է Ռուսաստանում մի շարք լրատվամիջոցների ու մարդու իրավունքների պաշտպան ոչ կառավարական կազմակերպությունների: Իսկ Ղրիմից ու Չեչնիայից, որոնք համարվում են «սև անցքեր», միայն հասնում են կցկտուր լուրեր:

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարները և սպանությունները շարունակվում են Ռուսաստանում ու հաճախ մնում անպատիժ:

Ըստ զեկույցի, չորրորդ տարին անընդմեջ 2020 թվականին Նորվեգիան շարունակում է գլխավորել մամուլի ազատության սանդղակում, որին նորից հետևում է Ֆինլանդիան: Դանիան երրորդ տեղում է, Շվեդիան` չորրորդ:

Ցանկի ամենավերջին տողը զբաղեցնում է Հյուսիսային Կորեան` հայտնվելով 180-րդ տեղում: Նրանից մեկ սանդղակով առաջ է Թուրքմենստանը, վերջից երրորդ տեղում` Էրիթրիան:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
 Հունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է մանրամասներ
Դեկտեմբերի 24-ին ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում են տարածել Տիրան Խաչատրյանին կալանավորելու հիմքերի վերաբերյալ. «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}