Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը
Beeline-ը տեղեկացնում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետների երկարաձգման մասին: Մինչև սույն թվականի մայիսի 31-ը Beeline-ի բոլոր կանխավճարային փաթեթների բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման: Ծառայության ամսավճարը կազմում է 5900 դրամ։
«Այս օրերին ինտերնետը դարձավ բոլորիս արդյունավետ կենսագործունեությունն ապահովող գլխավոր պայմաններից մեկը։ Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ակտիվացման ժամկետները՝ հնարավորություն տալով իր բաժանորդներին շարունակել անխափան աշխատանքը, ուսումը և ինքնազարգացումը», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով: Փաթեթը ժամկետի ավարտից հետո ավտոմատ կերպով չի ակտիվանում, կրկին միացման համար անհրաժեշտ է հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը։ Ծառայությունը նախատեսված չէ շարժական ինտերնետի սակագնային փաթեթների համար։ Նորացված պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի նոր առաջարկները հեռավար ուսուցումը կդարձնեն էլ ավելի հասանելի բոլորի համար
- Beeline. Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը
- Beeline-ն աջակցում է ԱՆ կամավորներին
- Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը