ԱՄՆ առողջապահության պաշտոնյան նախազգուշացնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգավորության մասին
Կորոնավիրուսային դեպքերի երկրորդ ալիքը ԱՄՆ-ում կարող է նույնիսկ ավելի վատ լինել, քան առաջինը։ Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, նախազգուշացրել է երկրի առողջապահության բարձրաստիճան պաշտոնյան:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդն ասել է, որ վտանգն ավելի մեծ է, քանի որ նոր բռնկումը, ամենայն հավանականությամբ, կհամընկնի գրիպի սեզոնի հետ:
Նա ասել է, որ դա «անհավանական լարում» կառաջացնի ԱՄՆ առողջապահական համակարգի համար:
Նշվում է, որ ԱՄՆ-ում գրանցվել է արդեն ավելի քան 800,000 դեպք, 45 հազար մահ, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան