Հրապարակվել են Արցախի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարները
Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախի սահմանի օդային տարածքը երեկ խախտած հակառակորդի «Օրբիտեր» տեսակի անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարները:
«Ի դեպ, նշեմ, որ սա մարտական մեքենայի հրամանատարի հերթական անվրեպ խոցումն է․ նա նույնատիպ ԱԹՍ ոչնչացնելու համար նախկինում արդեն պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Վստահ ու համարձակ են գործել նաև հաշվարկի ժամկետայինները։
Օդային տարածքների բանալիները հուսալի ձեռքերում են»,-իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։։
Հիշեցնենք, որ անօդաչու թռչող սարքը խոցվել էր ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան