
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով և խոր ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի վաղաժամ մահվան լուրի մասին: Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին: Պարոն Շուգարյանը մարմնավորեց մտավորականի լավագույն հատկանիշները՝ լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական վերաբերմունքով և հայրենասիրությամբ»,-այս մասին թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ փիլիսոփայության դոկտոր Ռուբեն Շուգարյանը մահացել է նախօրեի առավոտյան՝ Մասաչուսեթ նահանգի Բոստոն քաղաքում, անցած շաբաթ տարած ինսուլտից հետո։
It's with great sorrow and deep regret that I heard the news of Ruben Shugaryan's untimely demise. I express my deepest condolences to his family and friends. Mr. Shugaryan embodied the best features of an intellectual, with a broad worldview, active civic attitude and patriotism
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 22, 2020