Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
Ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեսակոնֆերանսի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից։
Հայտարարության մեջ ասվում է, որ մարտի կեսերից սկսած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հաճախակի խորհրդակցություններ են անցկացրել հեռակա կարգով՝ ներառյալ ապրիլի 21-ի համատեղ տեսակոնֆերանսը, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
«Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկեցին գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և վերջին զարգացումները տեղում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևում արված իրենց համատեղ հայտարարության:
Ընդունվեց, որ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած արտառոց իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը: Հետաձգվել են նաև դեմ առ դեմ նախարարների հանդիպումներն ու համանախագահների այցերը տարածաշրջան՝ համաձայնեցված Ժնևում: Այնուամենայնիվ, այս գործունեությունը նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:
Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու և ներկայիս միջավայրում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել ներկայիս պայմաններում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքի համար և շեշտել են մոնիտորինգի հնարավորինս արագ վերսկսման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով այն մեծ մարտահրավերները, որոնց այժմ բախվում է ամբողջ բնակչությունը՝ անկախ քաղաքական սահմաններից, և որոնք ծառայում են որպես խիստ հիշեցումներ մարդկային յուրաքանչյուր կյանքի թանկ լինելու մասին, արտաքին գործերի նախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համաճարակին ի պատասխան ցուցաբերված վճռականությունը կբերի նոր ստեղծագործ ու կառուցողական խթան խաղաղ գործընթացին։
Համանախագահները ուշադրություն են հրավիրել մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` առողջապահական ներկայիս ճգնաժամի ընթացքում գլոբալ հրադադարի պահպանման կոչին ու համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն
- Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը
- «Ինքնորշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում». Զոհրաբ Մնացականյան
- Լավրով․ ԼՂ հարցով քննարկվող փաստաթղթերը ենթադրում են կարգավորում՝ հիմնված փուլային մոտեցման վրա
- ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին
- Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին
- Լռեցնել զենքերը, դադարեցնել հրետանին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գլոբալ հրադադարի կոչ է անում
- Մոնիտորինգի դադարեցման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում առավելագույն զսպվածության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան