1999 թ-ից ի վեր առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը նվազել է 16 դոլարից
2020 թվականի հունիսի մատակարարման համար նախատեսված Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է մեկ բարելի դիմաց 17,33%-ով՝ հասնելով մինչև 15.98 դոլարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վերջին անգամ Brent- ը մեկ բարելի դիմաց 16 դոլարից ցածր էր եղել 1999 թվականի հունիսին:
WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքն էլ, ըստ ժամը 08:09-ի տվյալների, նվազել է 6.22% -ով և մեկ բարելի դիմաց կազմել 10,85 դոլար:
Նավթի այս գները զարմացնում են կորոնավիրուսով վարակվածների թվի շարունակական աճի լուրերի ֆոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան