ԱԶԲ-ի միջոցներից Յունիսեֆ-ը պաշտպանիչ միջոցներ կգնի հայաստանցի բուժաշխատողների համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպությանը տրամադրած 3,5 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհը։ Միջոցներն օգտագործվելու են Արևելյան Եվրոպայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի 16 երկրների համար խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ գնելու նպատակով:
ՄԱԿ-ի գրասենյակից հայտնում են, որ այս դրամաշնորհի շնորհիվ բժշկական պարագաներ և անձնական պաշտպանիչ միջոցներ են ձեռք բերվելու Հայաստանի, Բանգլադեշի, Բութանի, Կուկի կղզիների, Հնդկաստանի, Կիրիբատիի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Մյանմարի, Նեպալի, Պակիստանի, Շրի-Լանկայի, Թիմոր-Լեստեի, Տուվալուի, Ուզբեկստանի և Վանուատուի՝ համաճարակի դեմ պայքարի առաջնագծում աշխատող բուժաշխատողների և այլոց համար:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր երախտագիտությունն է հայտնում ԱԶԲ-ին՝ գործընկերության, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարին ուղղված միջոցառումներին ճիշտ ժամանակին արձագանքելու համար: Մենք ողջունում ենք կառավարությունների կողմից արդեն իսկ ձեռնարկված գործողությունները, իսկ այս աջակցությունն է՛լ ավելի կամրապնդի երկրների կարողությունը՝ իր ժողովրդի կյանքերը փրկելու գործում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կարին Հալշոֆը (Karin Hulshof):
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ
- Արսեն Թորոսյան. Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա