Նույնիսկ մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրանց վտանգի չենթարկեմ.Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հերաձակմամբ տեղեկացրել է ,որ վերադռնում է Ծաղկաձորից և ներկայացրել է թե ինչ է տեղի ունենում մեկուսացման վայրերում:
«Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայրեր, որտեղ մեկուսացվել են մոտ 750 քաղաքացիներ: Այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից եկող մեր հայրենակիցներին, որոնք 14 օր կանցկացնեն մեկուսացման մեջ:
Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր մեկուսացման վայրերում իրականացվում է պատշաճ հսկողություն, բուժօգնություն: Ընթացքում լինում են խնդիրներ, որոնք մենք օպերատիվ կերպով լուծում ենք: Այս կարևոր ուղղությունը մեզ թույլ է տվել խուսափել մեծ տարածումներից ,որովհետև միայն մեկուսացման վայրերից մոտ 350-400 հոգի ունեցել ենք դրական դեպք: Այսինքն ՝ կունենայինք այդքան քաղաքացիներ, որոնք չիմանալով հիվանդության մասին կվարակեին այլ քաղաքացիներին նույնպես: Մեկուսացումը կանխել է նման զարգացումը»,-ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանի փոխանցմամբ ՝մեկուսարաններ կան Երևանում, երևանամերձ տարածքներում,Գյումրիում, Տավուշի մարզում, Վանաձորում:
Ամեն դեպքում Թորոսյանը նաև ընդգծեց, որ միայն որևէ կառույցի ջանքերով հնարավոր չէ կանգնեցնել գլոբալ մարտահրավերը և այս համատեքստում կոչ արեց համաքաղաքացիներին պահել վարքագծի կանոնները , հատկապես ,երբ տնտեսական գործունեության վայրերը բացվեն, ավելի խիստ պետք է պահպանել կանոնները:
Նախարարն այս համատեքստում բերեց իր օրինակը՝ ասելով, որ մեկ ամիս ծնողներին չտեսնելուց հետո , վերջապես այցելել է նրանց, սակայն հեռավորություն է պահպանել:
«Նույնիսկ մատով չեմ կպել ծնողներիս: Այցելելով ռիսկի զոնաներ՝ հիվանդանոցներ, մեկուսարաններ,ինքս էլ ապահովագրված չեմ վարակից: Ամեն դեպքում շատ ուզենալով նույնիսկ մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրանց վտանգի չենթարկեմ:Խնդրում եմ այս տրամաբանությամբ առաջնորդվել»,-եզրափակեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան