Բայդենն ասել է, որ պատրաստ է Միշել Օբամային դարձնել փոխնախագահ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ենթադրյալ թեկնածու Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է նախընտրական քարոզարշավում գործընկեր դարձնել երկրի նախկին առաջին տիկին Միշել Օբամային:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մի ակնթարթում Միշել Օբամային կդարձներ փոխնախագահի թեկնածու:
Միաժամանակ Բայդենը կասկած է հայտնել այս հարցում Միշել Օբամայի հետաքրքրվածության առումով:
«Նա հիասքանչ է: Կողմնորոշվում է դրանում: Նա իրոք լավ կին է: Ես չեմ կարծում, որ նա ցանկություն ունի կրկին ապրել Սպիտակ տան կողքին»,- news.ru-ի հաղորդմամբ KDKA-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախկին փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան