Վարդենիսում կորոնավիրուսով վարակված է 47 քաղաքացի
«Այս պահին ունենք հաստատված կորոնավիրուսով վարակման 47 դեպք, բոլորը Վարդենիս քաղաքում են»,- ուղիղ եթերում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նրա ներկայացմամբ, 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկն է բժիշկ: Ունեն պոլիկլինիկայում հաստատված 9 դեպք, որից երկուսը բժիշկ են։
Մարզպետի խոսքով, խնդիր ունեն պարզելու, թե որտեղից է վարակվել առաջին վարակակիրը՝ բժշկուհին և ում հետ է շփում ունեցել, որպեսզի հասկանան սկզբնաղբյուրը որտեղից է Վարդենիս քաղաքում հայտնվել։
Գ. Սանոսյանն ասաց, որ Վարդենիսի պոլիկլինիկան հիմա չի աշխատում, թեժ գծին հաղորդել են պոլիկլինիկայի բժիշկների հեռախոսահամարները, որպեսզի կարիքի դեպքում զանգեն քաղաքացիները, հիվանդանոցը գործում է մասնակի, հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքն ամբողջովին է գործում։ Մարզպետի խոսքով, անհրաժեշտության դեպքում հիվանդներին կտեղափոխեն Մարտունու բժշկական կենտրոն: Արդեն երկու օր է ծննդօգնության ծառայությունն իրականացնում են Մարտունու բժշկական կենտրոնում։
Գ. Սանոսյանը նշեց, որ մոտ 150 մարդ մեկուսացվել են, տեղափոխվել են Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներ։
Նա հիշեցրեց, որ պարետի որոշմամբ այսօր ժամը 8։00-ից Վարդենիսի ելքերի ու մուտքերի մոտ հինգ անցակետ է սահմանվել։
Գ.Սանոսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակին լուրջ բերվեն, օգնեն համապատասխան պատկան մարմիններին իրենց աշխատանքը կազմակերպել բարձր մակարդակում, որպեսզի հնարավոր շրջանակները պարզեն ու թույլ չտան, որ վարակն ավելի տարածվի քաղաքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 22.04.2020. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է հաստատվել
- Մարզպետ. Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել
- Մարզպետ. Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել
- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածին բուժող բժիշկների մոտ COVID-19 չի հայտնավերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան