Գերմանիայում COVID-19-ից մահացել է մոտ 5000 մարդ
Գերմանիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 145 հազարը, գրեթե 5000 մարդ մահացել է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի ինստիտուտի տվյալներին։
Ըստ աղբյուրի, 1 օրվա ընթացքում ԳԴՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 281 հոգի։ Ընդհանուր առմամբ, հիվանդությունից մահացողների թիվը 4879 է:
Նշվում է նաև, որ երկրում գրանցվել է վիրուսի 145.694 հաստատված դեպք, վերջին 24 ժամի ընթացքում դեպքերի թիվը կազմել է 2237։ Բուժվածների թիվը գերազանցում է 99 հազարը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 2,39 միլիոն վարակի դեպք, մահացել է ավելի քան 162 հազար մարդ: