Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթն՝ այսօր
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ, ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում են «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից:
Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արևշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը։
Նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի վերաբերյալ
- Դեսպանատունը ներկայացրել է՝ ինչպես ձեռք բերել Մոսկվա-Երևան այսօրվա չարտերային թռիչքի տոմսերը
- Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
- Ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կիրականացվի
- Մարտի 31-ին կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները