Նարեկ Հախնազարյանի յուրահատուկ շնորհակալությունը
ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որն արդեն տաս օրից ավելի երևանյան հյուրանոցներից մեկում մեկուսացած է, յուրահատուկ ձևով իր շնորհակալությունն է հայտնել բուժաշխատողներին, հյուրանոցի աշխատակիցներին, կամավորներին։ Նա կատարել է Կոմիտասի «Ծիրանի ծառը»։
«Ուզում եմ իմ և բոլոր մեկուսացվածների անունից խորին երախտագիտությունս հայտնել պրոֆեսիոնալ, փայուն, բարեհամբուր վերաբերմունքի համար։ Դուք փայլուն են կատարում ձեր գործը։ Մեր օրերի հերոսներն ենք, իսկապես։ Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել երաժշտության միջոցով»,- ասել է Նարեկ Հախնազարյանը
Նարեկ Հախնազարյանը պարտադիր կարանտինային ռեժիմ է տեղափոխվել ապրիլի 7-ին։ Նա Ռուսաստանից Հայաստան էր վերադարձել չարտերային չվերթով և մեկուսացվել Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում չվերթի մյուս ուղևորների հետ միասին։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Հախնազարյանի «ոչՊաշտոնական» համերգը՝ մեկուսացման վայրից
- Նարեկ Հախնազարյանն ու ՀԱՖՆ-ն հանդես կգան համատեղ համերգով
- Նարեկ Հախնազարյանը Մոսկվայում բացօթյա համերգ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան