Ռուսաստանը օգնություն կտրամարդրի Բելառուսին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն և աջակցություն կցուցաբերի Բելառուսին: Այդ մասին, ինչպես գրում է Tass-ը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոն:
«Մենք, ինչպես և նախկինում, կտրամադրենք Բելառուսի Հանրապետության եղբայրական ժողովրդին անհրաժեշտ օգնություն», - ասել է փոխվարչապետը:
Մասնավորապես, ապրիլի 21-ին Ռուսաստանի Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն զանգահարել է Բելառուսի իր գործընկեր Վլադիմիր Կարանիկին: Նրանք քննարկել են կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման մարտավարությունը և պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը:
Աբրամչենկոն հիշեցրել է նաև, որ փետրվարի 5-ին ռուսական կողմը Չինաստանի Ուհան քաղաքից տեղափոխել է Բելառուսի 10 քաղաքացիների:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են