Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել է 5642 մարդու մոտ.
Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 5,6 հազար նոր հիվանդ, որոնց 45,5% -ը չունի կլինիկական ախտանիշներ։ Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին հայտնել են ՌԴ օպերատիվ շտաբից:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 85 մարզում գրանցվել է COVID-19-ի 52 763 (+ 12%) դեպք:
«Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել են կորոնավիրուսի վարակի դեպքեր 78 մարզում՝ 5,642 վարակակիր, այդ թվում 2,567-ը՝ (45,5%) առանց կլինիկական ախտանիշների»,- ասվում է երեքշաբթի տարածած տեղեկատվության մեջ:
Նշվում է նաև, որ դրանցից 3,083 նոր դեպքն արձանագրվել են Մոսկվայում: ՌԴ մայրաքաղաքում ախտորոշվածների ընդհանուր թիվը հասել է 29.433-ի:
Կորոնավիրուսով վարակվելու ևս 718 նոր հիվանդ է գրանցվել Մոսկվայի մարզում, 127-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 101-ը՝ Նիժնի Նովգորոդի շրջանում: Օրվա ընթացքում ևս 84-ը ախտորոշվել է Սվերդլովսկի շրջանում, 75-ը ՝ Տուլայի շրջանում, Բաշկիրիայում՝ 74-ը, Կրասնոյարսկի երկրամասում ՝ 64-ը, Ռոստովի մարզում ՝ 54-ը, Թաթարստանում ՝ 50-ը, Ինգուշեթիայում՝ 46-ը, Կրասնոդարի երկրամասում՝ 44-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան