Սինգապուրում կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ այլ կնոջ վրա փռշտալու համար
Սինգապուրում 46-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ «Ion Orchard» առևտրի կենտրոնի մուտքի մոտ մեկ այլ կնոջ ուղղությամբ փռշտալու և նրա վրա «ձայնդ կտրիր» գոռալու համար:
Թայվանցի Սան Սզու Յենը մեղադրվում է ապրիլի 12-ին Դևիկա Ռանիի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։
Չորեքշաբթի օրը նա թարգմանչի միջոցով դատարանին հայտնել է, որ փաստաբան չի վարձելու ու ինքն է իրեն պաշտպանվելու:
Սանը կվերադառնա դատարան ապրիլի 29-ին, քանի որ ազատության մեջ է գրավի դիմաց: Եթե նա դատապարտվի ոտնձգությունների հոդվածով, ապա կարող է ազատազրկվել մինչև 6 ամիս կամ կտուգանվի մինչև 5000 ԱՄՆ դոլարով, կամ էլ երկուսը միասին։
Ուրիշների անձնական անվտանգությունը վտանգող չմտածված գործողություն կատարելու համար այսպիսի պատիժ է սահմանված:
Ինչպես գրում է scmp-ը, Սինգապուրում Covid-19- ի տարածումը զսպելու համար մասնակի արգելափակումը սահմանվել է ապրիլի 7-ից։ Ավելի քան 2000 մարդ խախտել է անվտանգ հեռավորության կանոնները։ Ըստ իշխանությունների, ավելի քան 500 մարդ տանից դուրս է եկել առանց դիմակների։
Սոցիալական հեռավորության սահմանափակումները խախտելու համար տուգանք է հասնում՝ մինչև 7,000 ԱՄՆ դոլար և / կամ վեց ամսվա բանտարկություն:
Դիմակ կրելը նույնպես պարտադիր է դարձել ապրիլի 14-ից․ առաջին տուգանքը կազմում է 300 սինգապուրյան դոլար, կրկնման դեպքում՝ 1000 սինգապուրյան դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան