«Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարածներից մեկն ունի 11 հիվանդություն
«Վանաձոր» քրեակատորաղական հիմնարկում հացադուլ հայտարարած շուրջ 20 դատապարտյալներից մեկը հանդիսանում է «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի վստահորդըն է։ Գրասենյակի ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը տեղեկացնում է, որ 2019թ․ հուլիս ամսից նախաձեռնվել է նրա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթաց։
Ըստ նրա, այս տարվա մարտի 9-ին համապատասխան բողոք է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել բողոքարկվող որոշումները և որոշում կայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին։
Դատական նիստերը չեն կայանում կորոնավիրուսի պատճառով։
«Հարկ եմ համարում արձանագրել, որ իմ պաշտպանյալն ունի մի շարք առողջական խնդիրներ։
Նրա մոտ ախտորոշվել է թվով 11 հիվանդություն։
Ընդհանուր առմամբ, հարկ եմ համարում արձանագրել, որ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ գործող չափորոշիչները, ըստ էության, կտրված են իրականությունից և հնարավորություն չեն տալիս իրապես ապահովելու այդ ինստիտուտի լիարժեք կայացմանը։
Կոնկրետ այս դեպքում քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից կազմված զեկույցների բովանդակությունների և եզրակացությունների միջև առկա են ակնհայտ անհամապատասխանություններ։
Մի կողմից նշվում է, որ դատապարտյալը բնութագրվում է դրականորեն, և ըստ էության, չունի որևէ կարգապահական խախտում, մյուս կողմից՝ անհասկանալի կերպով եզրակացվում է, որ պատժի կրման ընթացքում դրսևորել է բացասական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է։
Խորապս համոզված եմ, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացը կայանա, չկրի ձևական բնույթ, կայացվող ղորոշումները լինեն օբյեկտիվ, դատապարտյալները հնարավորությոն ունենան իսկապես օգտվել այդ հնարավորությունից, մենք չենք ունենա այսպիսի խորքային խմդիրներ քրեակատարողական հիմնարկներում։
Ակնկալում եմ, որ իրավասու մարմինները կանեն համապատասխան հետևություններ՝ այս իրավիճակը հաղթահարելու համար»,-ներկայացրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- «Վանաձոր» ՔԿՀ-ում 20 կալանավոր դիմել է հացադուլի. ԲՀԿ
- Վանաձոր ՔԿՀ-ում 14 ազատազրկված անձ հացադուլի մեջ է